ԼՂՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում Հարավային Օսեթիայում զոհվածների հարազատներին

14.08.2008, 13:48
ԼՂՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում Հարավային Օսեթիայում զոհվածների հարազատներին

ԼՂՀ արտգործնախարարությունը խորը և անկեղծ ցավակցություն է հայտնում Հարավային Օսեթիայի ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվածների և վիրավորների հարազատներին։

 «Հատկապես Լեռնային Ղարաբաղի ժողովդին է հասկանալի վերջին օրերի սարսափներն ապրած մարդկանց դրության ամբողջ ողբերգությունը, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն էլ զգացել է պատերազմի թողած ցավն ու տառապանքը»,- ասված է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ ԱԳՆ-ի տրամադրած հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն կտրականապես քննադատում է հակամարտությունների լուծման համար ցանկացած ուժային տարբերակների կիրառումը և կողմերին կոչ է անում հակասությունը վերացնել քաղաքական խաղաղ միջոցներով։-0-