Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծման մասին

29.07.2008, 19:31
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծման մասին

2008թ. հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմը մանր տրամաչափի ավտոմատ հրազենից և գնդացիրներից անկանոն կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան և հյուսիսային հատվածներում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, թշնամին կրակը դադարեցրել է այն բանից հետո, երբ ղարաբաղյան ուժերի կողմից համապատասխան գործողություններ ձեռնարկվեցին։ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից կորուստներ չկան։

Վերջին օրերին, ինչպես նշում են լրատվական ծառայությունից, Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացում է նկատվում։ --0--