Ղարաբաղի բնակչության առանձին խմբեր միանվագ դրամական օգնություն կստանան` Նոր տարվա կապակցությամբ
03.12.2007,
12:27
Ղարաբաղի բնակչության առանձին խմբեր միանվագ դրամական օգնություն կստանան` Նոր տարվա կապակցությամբ
Ուրբաթ տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակացությամբ Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի միանվագ դրամական օգնություն հատկացնելու մասին որոշում է ընդունել։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդհանուր առմամբ այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 91 միլիոն դրամ (մոտ 300 հազ. դոլար), իսկ օգնությունը, սահմանված չափով, կստանան յոթ խմբերի պատկանող քաղաքացիներ։
Մասնավորապես, 16 հազարական դրամ (մոտ 53 դոլար) կհատկացվի ԼՂՀ-ի պաշտպանության և զինվորական պարտականությանների ժամանակ զոհված զինվորականների ընտանիքներին, Հայրենական Մեծ Պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց։-0-