ԼՂՀ կառավարությունը հաստատեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը

30.10.2007, 17:50

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությունը երեքշաբթի հերթական նիստի ժամանակ հաստատեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հայտարարեց, որ օրենքի նպատակն է կարգապահական նորմեր հաստատելու ճանապարհով պաշտպանել մարդու, հասարակության և պետության իրավունքները՝ հակազդելու համար փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես նաև ԼՂՀ տնտեսական համակարգի կայունությունն ապահովող իրավական մեխանիզմների ստեղծումը։

Ղարաբաղի ֆինանսների նախարարը նաև հայտնեց, որ այս օրինագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և մշակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից։

Մոտ ժամանակներս «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը ներկայացվելու է ԼՂՀ Ազգային ժողովի քննարկմանը։ --0—