Հոկտեմբերի 15-ին Ղարաբաղում կմեկնարկի ծառատունկի և բարեկարգումների միամսյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ ԼՂ հանրապետությունում 2007թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, որոշման համաձայն, ԼՂՀ նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի և համայնքների ղեկավարներին հանձնարարված է մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ՝ որոշումն իրագործելու համար, մասնավորապես, հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, հիմնարկների և քաղաքացիների մասնակցության ապահովման ուղղությամբ:
ԼՂՀ նախարարներին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, գերատեսչություններին, գործադիր իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարված է մինչև 2007թ. նոյեմբերի 25-ը միամսյակի արդյունքներով հաշվետվություններ ներկայացնել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությանը: --0—