Սփյուռքի և Արցախի միջև անհարժեշտ են ընդգծված հարաբերություններ. ԼՂՀ նախագահ

28.09.2007, 13:49
Սփյուռքի և Արցախի միջև անհարժեշտ են ընդգծված հարաբերություններ. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սփյուռքի և Արցախի միջև անհրաժեշտ են ընդգծված հարաբերություններ, հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ուրբաթ ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի մի շարք քաղաքներ ներկայացնող հայ երիտասարդներին, որոնք Արցախ են ժամանել Հյուսիսային Կովկասի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Հրանտ Սարկիսովի գլխավորությամբ:

Նման հարաբերությունների համար որպես առաջին քայլ ԼՂՀ նախագահը մատնանշել է մշտական կապ հաստատելու անհրաժեշտությունը, և դրանում  նախագահը հատկապես կարևորել է երիտասարդների դերը։

Ղարաբաղի նախագահը հորդորել է երիտասարդներին՝ ամուր գործնական կապեր հաստատել հայրենիքում իրենց հասակակիցների հետ:

«Զրույցի ընթացքում արծարծվել են Արցախի ներքին կյանքին, ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: --0--