Ղարաբաղի կառավարության աշխատակազմ 2007թ. օգոստոսին 28 բողոք-դիմում է ներկայացվել
Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմ 2007թ. օգոստոսին 28 բողոք-դիմում է ներկայացվել, այդ թվում՝ մեկ կոլեկտիվ նամակ։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս տարվա հուլիսի համեմատ բողոք-դիմումների թիվը կրճատվել է 23-ով, կոլեկտիվ նամակները՝ երկուսով։
ԼՂՀ վարչապետին ուղղվել է 10 բողոք-դիմում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ 15-ը։
Այս տարվա օգոստոսին ստացված բողոք-դիմումները վերաբերել են սոցիալական բնույթի հարցերին (13 նամակ), բնակարանների հանձնմանը (3), կրթությանը (1), կոմունալ-կենցաղային ծառայությունների մատուցմանը (10) և փախստականների վերադարձին (1)։
2007թ. օգոստոսին ստացվել են 4 բողոք-դիմումների կապակցությամբ կատարված աշխատանքների արդյունքների մասին պատասխանները, իսկ մյուսները քննարկվում են նախարարությունների, Ստեփանակերտի քաղաքապետարանի և հանրապետության շրջանային ղեկավարությունների կողմից։
ԼՂՀ վարչապետին՝ ընդունելության համար դիմել է չորս մարդ։–0—