Ղարաբաղում սոցհարցման մասնակիցների 76,8%-ը ընտրություններին իրենց ձայնը կտան Բակո Սահակյանին

Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կողմից անցկացված սոցհարցման մասնակիցների 76,8%-ը ընտրություններին իրենց ձայնը կտան ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանին։
Ինչպես Ստեփանակերտից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Սահակյանի թեկնածության օգտին են արհայտվել սոցհարցմանը մասնակցող ձայնի իրավունք ունեցող ԼՂՀ 500 քաղաքացիներից 384 –ը։
Ընդ որում, 53 ռեսպոնդենտ, կամ հարցվածների 10,6%-ը իրենց ձայնը տվել են Արմեն Աբգարյանի, 46 ռեսպոնդենտ կամ 9,2%-ը՝ Մասիս Մայլյանի, 17 ռեսպոնդենտ կամ 3,4%-ը՝Հրանտ Մելքումյանի օգտին։ Վանյա Ավանեսյանի օգտին սույն հարցման մասնակիցներից և ոչ մեկը չի պատրաստվում քվեարկել։
Հարցումը անց է կացվել 2007 թ.-ի հուլիսի 7-ից 10-ը Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կողմից ԼՂՀ-ի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում որպես ռեսպոնդենտ ընտրվել էր քաղաքացիների այն մասը, որն արդեն կողմորոշվել էր իր ընտրության հարցում։
2007 թ.-ի հունիսի 20-ից հուլիսի 17-ը ԼՂՀ-ում տեղի է ունենում ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007 թ.-ի հուլիսի 19-ին։
Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ում գրանցված են նախագահի հինգ թեկնածու. ԼՂՀ-ի ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը, արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայլյան, ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը և Ղարաբաղի կոմունիստական կուսակցության նախագահ, ԼՂՀ-ի կառավարության ապարատի վերահսկող ծառայության պետ Հրանտ Մելքումյանը։--0—