Ժողովրդավարական ընտրությունները Ղարաբաղում լուրջ քայլ կդառնան հանրապետության ճանաչման գործում. քաղաքագետ
Ժողովրդավարական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում լուրջ քայլ կդառնան հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին։ Այսպիսի կարծիք հայտնեց երեքշաբթի Երևանում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքերով, Ղարաբաղի նախագահական ընտրությունները կդառնան ամենաժողովրդավարականը և թափանցիկը տարածաշրջանում, ինչը կստիպի միջազգային հանրությանը ճանաչել ԼՂՀ ընտրված նախագահին։
«Արցախը տարածաշրջանի միակ երկիրն է, որն իր կամքով ընդունել է Սահմանադրությունը և ամբողջովին հետևում է դրան, և Եվրոպան չի կարող հաշվի չնստել դրա հետ», - ասաց Մելիք-Շահնազարյանը։
Միաժամանակ, քաղաքագետը վստահություն հայտնեց, որ Ղարաբաղի ընտրությունները լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։
«Արցախի ժողովուրդը շատ քաղաքականացված է, նա երբեք չի քվեարկի մի մարդու օգտին, ում գաղափարախոսությունը չի կիսում, իսկ ընտրությունների ակտիվությունը մեծ է լինելու, քանի որ մարդիկ գիտակցում են իրենց ձայնի նշանկության մեծությունը», - համարում է Մելիք-Շահնազարյանը։
ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված են նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—