Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա հանդիպումը
30.01.2020,
17:48
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի Ժնևում անցկացվող հանդիպումը: Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Այն անց է կացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,- գրել է Նաղդալյանը:-0-