Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը

30.11.2020, 22:48
Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը
Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բերձորի բնակիչները մնում են տեղում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո բնակիչները տարհանվելո՞ւ են շրջանից, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին Լաչինի շրջանը հանձնվում է Ադրբեջանին՝ ի կատարումն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության։

Загружается новость ... "Лево"
«Պայմանավորվածություն, անվտանգության երաշխիքներ ես չունեմ, բայց, ամեն դեպքում, չենք պատրաստվում լքել բնակավայրը։ Միգուցե, վերադասն ունի։ Բանակցությունները վարում է հայկական դիվանագիտական կորպուսը, դիվանագիտական խողովակներով թե ինչ համաձայնություն ունեն այս պահի դրությամբ՝ տեղյակ չեմ։ Լաչինի միջանցքի՝ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման հրամանատարության հետ այսօր դեռևս չեմ հանդիպել։ Երեկ հանդիպել եմ։ Հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ամեն դեպքում, չունեմ պաշտոնական տարհանման հրաման։ Աղավնո, Սուս և Բերձոր համայնքների բնակիչներին խորհուրդ ենք տալիս մնալ և ապրել իրենց բնակավայրերում։ Համաձայնագրի համաձայն՝ ամսի 9-ի, այս շրջանն արդեն հստակ է, որ անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո», - ասել է Մուշեղ Ալավերդյանը։

Նրա կարծիքով, շրջանի ղեկավար, դա որոշակի երաշխիք է։

«Իհարկե, որևէ բնակչի չենք կարող ստիպել և չենք էլ ստիպում հակառակն անել։ Մեծ թվով մեր բնակիչներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով պատերազմական գործողությունների ժամանակ դուրս էին եկել, հիմա զանգահարում և վերադառնալու ցանկություն են հայտնում», -ասել է Ալավերդյանը։-0-