Հռոմի Պապը Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն անվանել է ողբերգություն: Այս մասին Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր սուրբերի տոնի այս օրը (նոյեմբերի 1) չմոռանանք Լեռնային Ղարաբաղի դեպքերի մասին, որտեղ զինված հակամարտություն է տեղի ունենում, որն ընդհատվում է զինադադարի ոչ շարունակական ընդհատումներով: Տներ, ենթակառուցվածքներ և մշակույթի օբյեկտներ ավելի ու ավելի են ավերվում: Ռազմական գործողություններն ավելի ու ավելի են ազդում խաղաղ բնակչության վրա: Սա ողբերգություն է»,- նշել է Ֆրանցիսկոս Պապը:
Պոնտիֆիկոսը կոչ է արել հակամարտող կողմեր հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք հանգեցնում են «անմեղ արյուն թափվելուն»: -0-