Հրապարակվել են հակառակորդի կողմից Արցախի վրա արձակված «Սմերչ» հրթիռի մնացորդների կադրերը (ՎԻԴԵՈ)

28.09.2020, 10:13
Հրապարակվել են հակառակորդի կողմից Արցախի վրա արձակված «Սմերչ» հրթիռի մնացորդների կադրերը. ՎԻԴԵՈ
Հրապարակվել են հակառակորդի կողմից Արցախի վրա արձակված «Սմերչ» հրթիռի մնացորդների կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում տեսանյութով է կիսվել, որտեղ երևում է հակառակորդի կողմից արձակված «Սմերչ»-ի հրթիռը:

«Սմերչի հրթիռի պոչամասը»,- գրել է նա տեսանյութին կից:

Տեսանյութը հրապարկել է օգտատեր Դավիթ Թորոսյանը,ով կից գրել է. «Սրանք տենց էլ մարդավարի կռվել չսովորեցին, Սմերչով են կրակել ցերեկը»:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 30 տանկ, 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ։ Հայկական կողմը հայտարարել է 31 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։ Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–