Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. ՊԲ
11.10.2020,
14:28
ՊԲ․ Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի առայությունը։
Загружается новость ...
"Право"
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-