ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական գործողությունները շփման գծում
02.04.2016,
13:49
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդման մեջ նշվում է, որ հակառակորդը հարձակումենրի թիրախ է դարձնում նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։
Արտաքին պաշտպանական գերատեսչությունը շանտաժի հերթական ապարդյուն փորձեր է անվանել Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները։
«Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին»,– ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Հաղորդման մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳՆ–ն բազմիցս է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այն զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ իրավիճակի սրման Ադրբեջանի հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը: -0-