ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

12.10.2020, 17:19
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և չպետք է ունենա, երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:   

Загружается новость ... "Лево"

Պատասխանելով Արցախի անկախության ճանաչման և Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, Կոպիրկինը հայտնել է, որ ՌԴ դիրքորոշումը կայանում է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մեջ, որպեսզ մարդիկ չմահանան, ինչպես նաև բանակցությունների սեղան վերադառնալու և առարակայական բանակցություններ վարելու այն ձևաչափով, որը գործում է հիմա՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո:

«Մեր դիրքորոշումը պաշտոնապես բազմիցս է արտահայտվել: Մեր գործողությունների տրամաբանությունը բխում է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունից: Այս հակամարտությունը ռազմական լուծման միջոց չունի և չպետք է ունենա, և անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և տանել առարկայական բանակցություններ»,- հայտնել է նա:

Հարցին, թե կրակի դադարեցման պայմանավորվածության չպահպանման դեպքում ինչ անհրաժեշտ գործողություններ կան, Կոպիրկինը նշել է՝ պետք է ձգտել, որ ամեն բան համապատասխանի Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Ռուսական կողմից արվում է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի այդ ռեժիմը (կրակի դադարեցման. խմբգր.) իսկապես գործի»,- հայտնել է նա:

Մասնավորապես, նրա խոսքով,  ռուսական դիվանագիտությունը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ ջանքեր են գործադրում բախումների դադարեցման համար:

Դեսպանը նույնպես նշել է, որ խաղաղապահներ մասին հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի քննարկվել:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–