ՀՀ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ձեռք բերել Արցախում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ (ՖՈՏՈ)

05.12.2020, 23:35
ՀՀ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ձեռք բերել Ադրբեջանի կողմից Արցախում քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ․ ՖՈՏՈ

ՀՀ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ձեռք բերել Արցախում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք են բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:

«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող: Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան: Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից»,- գրել է Օմբուդսեմնը Facebook-յան իր էջում: 

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ: 

«Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,-գրել է Թաթոյանը: 

Նա նշել է, որ այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ: 

«Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ»,- ասվում է ՄԻՊ-ի գրառման մեջ:-0-