565.05
6.28
485.27
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են

14:22
13 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար ԱՀ մուտքը դյուրացվել է: Այս մասին նշվում է տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող որոշումներ:
Որոշումներից մեկի համաձայն (http://bit.do/fHrYg)` Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թեստավորման պարտադիր պահանջից բացառություն է արվում մինչև 6 տարեկան երեխաների համար: ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են:

Նշվում է, որ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել և շարունակում են ուժի մեջ մնալ: Այսինքն, հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը:
Հիշեցնենք, որ ԱՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժե 7000 դրամ:

Հաղորդվում է, որ պարետ Ժիրայր Միրզոյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ (http://bit.do/fHr7X)՝ բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն:

Հիշեցնենք նաև, որ երեկ Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրում վերանայվել է փակ տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
27 Սեպտեմբերի 2020
Մեր միջազգային գործընկերները տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության մասին․ ԱԳՆ (ՎԻԴԵՈ)
ԱԳ նախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների հետ․ ՎԻԴԵՈ
13:40
27 Սեպտեմբերի 2020
Հակառակորդը հասցրել է հրթիռային և ավիացիոն հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր օբյեկտներին. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդը հասցրել է հրթիռային և ավիացիոն հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր օբյեկտներին. ՎԻԴԵՈ
13:15
27 Սեպտեմբերի 2020
Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք․ Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը
12:06
27 Սեպտեմբերի 2020
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. ԱՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արայիկ Հարությունյանն Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. ՎԻԴԵՈ
11:55
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը (ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացուման կադրեր․ ՎԻԴԵՈ
11:18
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ունի զրահատեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են. ԱՀ ՊՆ (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ունի  զրահատեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են. ԱՀ ՊՆ. ՖՈՏՈ
11:03
27 Սեպտեմբերի 2020
Հակառակորդի հրետակոծությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. զոհվել է կին ու երեխա. Արցախի ՄԻՊ
Հակառակորդի հրետակոծությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. զոհվել է կին ու երեխա. Արցախի ՄԻՊ
09:50
27 Սեպտեմբերի 2020
Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ. իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը

09:32
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը. Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը. Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
09:28
27 Սեպտեմբերի 2020
Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
09:17
27 Սեպտեմբերի 2020
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը. ԱՀ նախագահի խոսնակ
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ, հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը
09:10
27 Սեպտեմբերի 2020
«Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու»․ ՊԲ հրամանատար
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտակոչով դիմել է հայրենակիցներին