Հայկական կողմը կսկսի ներկայացնել Արցախում մարտական գործողությունների քարտեզները

23.10.2020, 23:47
Հայկական կողմը կսկսի ներկայացնել Արցախում մարտական գործողությունների քարտեզները
Հայկական կողմը կսկսի ներկայացնել Արցախում մարտական գործողությունների քարտեզները

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիայնը այսօր՝ հոկտեմբերի 23-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Արցախում մարտական գործողությունների մասին տեղեկությունները ներկայացվելու են քարտեզով։

Загружается новость ... "Лево"

«Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզի մասին (համացանցում շրջանառվող- խմբ.), պատերազմի առաջին օրվանից իրականացվել է, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը»,- նշել է նա։

 

Հովհաննիսյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր:

«Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քարտեզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը»,- հայտնել է նա։ -0-