Հայաստանը չի նախաձեռնել Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթաց. ԱԳՆ
06.04.2016,
15:28
Հայաստանն այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործընթաց չի նախաձեռնել:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործընթաց չի նախաձեռնել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթաց Հայաստանը չի նախաձեռնել»,– ասաց նա։
ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ասել է, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում։
Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը ռազմական գործողությունների ընդլյանման դեպքում. նախագահ>>
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–