Հայաստանից Արցախ է վերադարձել մոտ 1,4 հազ. փախստական

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունն է ժամանել Ստեփանակերտ, նշվում է ՌԴ ՊՆ կայքում:
Երևանից 34 ավտոբուս շարժվել է դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ավելի քան 1,4 հազար մարդ հասցնելով Լեռնային Ղարաբաղ:
«Շարասյունի տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկախմբի ուղեկցությամբ: Շփման գծով շարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տները վերադարձնելու համար ապահովվել է ռուս զինծառայողների կողմից», - նշում են նախարարությունից:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 10-ի կեսգիշերից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ: Ռուսական զորակազմի հիմքը կազմված է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից:-0-