Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի դաժանությունների, վայրագությունների ապացույցներ են ներկայացրել (ՖՈՏՈ)

21.11.2020, 22:23
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի դաժանությունների, վայրագությունների ապացույցներ են ներկայացրել. ՖՈՏՈ
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի դաժանությունների, վայրագությունների ապացույցներ են ներկայացրել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները ավարտել են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Ինչպես հայտնում է ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը Facebook-յան իր էջում, այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին։ Արդեն սկսվել են 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: 

Загружается новость ... "Лево"
«Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,- նշել է Արման Թաթոյանը: 

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: 

«Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- ասվում է Թաթայանի գրառման մեջ:-0-