Հակառակորդը «Սմերչ»-ով կրկին հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը. 3 հրթիռ է արձակվել Շուշիի ուղղությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

03.11.2020, 21:43
Հակառակորդը «Սմերչ»-ով կրկին հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը. 3 հրթիռ է արձակվել Շուշիի ուղղությամբ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հակառակորդը «Սմերչ»-ով կրկին հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը. 3 հրթիռ է արձակվել Շուշիի ուղղությամբ  (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տեւժածների մասին տվյալները ճշտվում են:

Արցախի տեղեկատվական շտաբը կադրեր է հրապարակել րոպեներ առաջ հրթիռակոծված Ստեփանակերտից:


Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊԲ հաղորդմամբ,հակառակորդի թիրախում են հայտնվելՍտեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:

Արցախի հրթիռակոծված քաղաքից նաև տեսանյութ է հրապարակվել: -0-