Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության. խոցվել է թշնամու 9 միավոր զրահատեխնիկա. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:
Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփնայանը:
«Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է»,- նշել է նա:
Նրա խոսքով, հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։-0-
div class="fb-post" data-href="https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3311491812220289" data-show-text="true" data-width="">
Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այսպիսով՝ ժամը 14:00-ի...
Опубликовано Shushan Stepanyan Четверг, 8 октября 2020 г.