Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները (ՎԻԴԵՈ)

01.10.2020, 18:16
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցուման նոր կադրեր․ ՎԻԴԵՈ
Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշա Ստեփանյանը Facebook-յան իր էջում հրապարակել է հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցուման նոր կադրեր։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Загружается новость ... "Право"
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող։ 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–