Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ․ Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
12.10.2020,
23:35
Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողություները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել․ ՊՆ ներկայացուցիչ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օրվա ընթացքում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառմամբ։ Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողություները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- ասաց նա։
Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են։ Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են տեղի ունենում։ Այդ ընթացքում հակառակորդ փորձում է զորքերի վերախմբավորումներ իրականացնել, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսի հարձկավողական գործողությունները։-0-