Գնդակն Արցախի իշխանությունների դաշտում է. Հայաստանի վարչապետը հանդես է եկել կոչով
04.06.2018,
21:06
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր live եթերում անդրադարձել է Ստեփանակերտում ընթացող ցույցերին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր live եթերում անդրադարձել է Ստեփանակերտում ընթացող ցույցերին։
Նա գոհունակություն է հայտնել առ այն, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի քանի անգամ հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ և լսել նրանց պահանջները։
Այդ մտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
Վարչապետը նշել է, որ Արցախի նախագահն ասել է, որ պատրաստվում է ի կատար ածել այդ
պայմանավորվածությունները, այսինքն, իրականացնել լրիվ և ամբողջական քննություն։
Ինչպես նշել է Փաշինյանը, ըստ էության, ցուցարարների ներկայացուցիչների և Բակո Սահակյանի միջև ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա իրադարձությունների վեկտորի ուղղությամբ։
«Կարծում եմ, որ եկել է մի փուլ, որ մեր հարգելի ցուցարարները, սիրելի հայրենակիցները պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան, որ այդ պայմանավորվածություններն իրականացվեն։ Եվ ակնհայտ է, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այս շարունակական իրավիճակը, որի նպատակը որոշակի կադրային և կազմակերպչական հետևություններ անելն է, ըստ էության, ստացվում է, որ խոչընդոտում է հետագա գործողությունների իրագործմանը»,– ընդգծել է վարչապետը։
Այդ համատեքստում Փաշինյանը ճիշտ է համարել, որ ցուցարարները Արցախի իշխանություններին հնարավորություն տան իրագործելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերի ընթացքում։ Նա ավելացրել է, որ եթե հետագա օրերին այդ պայմանավորվածությունները չկատարվեն, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակելու որևէ բողոքի գործողություն, քանի որ Արցախի իշխանությունն ինքն է հայտարարում, որ տրամաբանական է համարում տվյալ իրավիճակից հետևություն անելը։
Փաշինյանն ավելացրել է, որ օրը մի քանի անգամ տեղեկանում է իրավիճակի վերաբերյալ, և ելնելով այդ տեղեկացվածությունից` կոչ է անում ցուցարարներին դադարեցնել ցույցը և հնարավորություն տալ Արցախի իշխանություններին իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ցույցն արվում է, որ հասնեն ինչ–որ կոնկրետ արդյունքների։ Հիմա կա պայմանավորվածություն։ Ըստ էության, ցույցն իր նպատակին հասել է, և կարծում եմ, որ այժմ գնդակն, այսպես ասած, Արցախի իշխանությունների դաշտում է։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որ ցուցարարները գնդակը թողնեն իշխանությունների դաշտում, և եթե իրավիճակը չհանգուցալուծվի պայմանավորվածությունների շրջանակում, այդ պարագայում ցուցարարները նորից գնդակը հետ բերել իրենց դաշտ»,– եզրափակել է Հայաստանի վարչապետը։ -0-

Загружается новость ...
"Право"