583.37
6.48
494.13
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ֆրանսիացի պատգամավորները ՀՀ ԱԺ-ում ներկայացրել են Արցախը պաշտոնական Փարիզի կողմից ճանաչելու հեռանկարները

22:11
25 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի և Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառռայությունը։

Պատվիրակության անդամները  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ և հանրապետականներ», «Ժողովրդավարների և անկախականների միություն» և «Ժողովրդական շարժման միություն» գործող  և նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը՝ կիրառելով  արգելված զինատեսակներ, ինչպես նաև հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք:

«Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբևէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը:

Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով և հայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում և Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, ինչպես նաև պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը    հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:

Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը  հայտնել է, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու և Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ և աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը և հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման և ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք:

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ և կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաև  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից և նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի և կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:

 Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, և այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: «Կոչերն անզոր են՝ դադարեցնելու այս բարբարոսությունները»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով հայ գերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:

  Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում:

«Ահաբեկիչների գործիքն ու նպատակը մեզ բոլորիս վախեցնելն է:  Եթե մենք չենք վախենում ահաբեկիչներից, ապա նրանք պարզապես պարզում են ձեռքերը: Մենք այսօր գործ ունենք ահաբեկիչների հետ, և այսօր այստեղ ոչ ոք չի վախենում ահաբեկիչներից: Եվ հետևաբար, մենք գնալու՛ ենք Արցախ, մենք մնալու՛ ենք Արցախում, մենք ապրելու՛ ենք Արցախում: Եվ այս հարցում մենք որևիցե այլընտրանք չենք ընդունում»,-հանդիպումն ամփոփել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:14
11 Նոյեմբերի 2020
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է համաձայնագիրն Արցախի շուրջ
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է համաձայնագիրն Արցախի շուրջ
00:41
11 Նոյեմբերի 2020
Պաշտպանության նախարարը պատմել է հայկական ԶՈւ-երի հետագա աշխատանքի մասին արցախյան պատերազմից հետո
Պաշտպանության նախարարը պատմել է հայկական ԶՈւ-երի հետագա աշխատանքի մասին արցախյան պատերազմից հետո
00:31
11 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում
ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում
23:57
10 Նոյեմբերի 2020
«Արվել է անհնարինը». Տոնոյանը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
«Արվել է անհնարինը». Տոնոյանը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
23:56
10 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
23:38
10 Նոյեմբերի 2020
«Մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը». Տոնոյանը խոսել է բերդաքաղաքի ճակատամարտի մասին (ՎԻԴԵՈ)
«Մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը». Տոնոյանը խոսել է բերդաքաղաքի ճակատամարտի մասին. ՎԻԴԵՈ
23:27
10 Նոյեմբերի 2020
Տոնոյանը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո (ՎԻԴԵՈ)
Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո. ՎԻԴԵՈ
23:08
10 Նոյեմբերի 2020
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
22:39
10 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն արել է առավելագույնը. Փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
Ռուսաստանն արել է առավելագույնը. փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
21:00
10 Նոյեմբերի 2020
Եվրամիությունը ողջունել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը
Եվրամիությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը
20:36
10 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՌԴ-ի կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում (ՎԻԴԵՈ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ՎԻԴԵՈ
18:45
10 Նոյեմբերի 2020
Մարկեդոնովը խոսել է Ղարաբաղի հայտարարության փխրունության մասին
Մարկեդոնովը խոսել է Ղարաբաղի հայտարարության փխրունության մասին