+14
Եղանակը Երևանում
Հայ

Forbes. Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ղարաբաղը հայտնվել է հումանիտար աղետի շեմին

11:27
30 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար աղետի սպառնալիքի մասին։

Ստեփանակերտ-Գորիս (Լաչինի միջանցք) միջպետական ավտոճանապարհը՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն 18-րդ օրն է, ինչ արգելափակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից, ինչի հետևանքով Արցախի 120.000 բնակիչներին սպառնում է հումանիտար աղետ, Հայաստանից սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դարձել է անհնար։

Forbes-ի հոդվածում արված են մեջբերվումներ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունից, որը նախազգուշացնում է Լաչինի միջանցքի փաստացի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին:

Ավելի վաղ ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը կոչ էր արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որը կարևոր երթուղի է անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի մատակարարման համար:

Հատվածներ են մեջբերվում այս թեմայով Human Rights Watch-ի հայտարարություններից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումները, որի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Յենչան ասել է, որ «լարվածության և միջադեպերի ներկայիս սրացումը սպառնում է խաթարել փխրուն առաջընթացը և հրահրել բռնության վտանգավոր վերսկսում»: Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ա. Վուդը նշել է, որ «Լաչինի միջանցքի օգտագործումը խոչընդոտելն արգելափակում է խաղաղ գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը դրա նկատմամբ»:

Ինչպես նշել է Forbes-ը, հաշվի առնելով իրավիճակի վատթարացումը` չի կարելի չընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված հրադադարի պարտավորությունները պետք է կատարվեն։ «Դա նշանակում է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Բացի այդ, մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին, հատկապես` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, պետք է անհապաղ տրամադրվի ազատ և անխոչընդոտ հասանելիություն տուժած բնակչությանը` անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
14:23
09 Մարտի 2023
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: