ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները

14.08.2019, 17:10
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
ՀՀ ՊՆ. Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա հայկական ԶՈՒ–երը ցույց կտան նրան իր առավելությունները
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

Ադրբեջանական կողմը նշել է, որ իր տարածքում մարտական դիրքերի տեղաշարժին միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը:

Ինչպես գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook–ում, առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում Հայաստանի ԶՈՒ–երի նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

Загружается новость ... "Лево"

«Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ»,– ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ։

Նա ընդգծել է, որ զինվորականներն իրենց գործը գիտեն, և խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները: -0-