437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

CRRC հարցում. ՀՀ–ում հարցվածների 70%–ը կողմ է Արցախի և Հայաստանի միավորմանը, իսկ 95%–ը դեմ է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն

15:50
02 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. CRRC հետազոտական ռեսուրսների կենտրոնը հարցում է անցկացրել հայերի շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով:

Загружается новость ... "Лево"

Հարցվածների 70%-ը միանշանակ կողմ է Արցախը՝ որպես Հայաստանի մաս հայտարարելուն, 9%-ը դեմ է, իսկ 16%-ը՝ կողմ, բայց «որոշակի պայմաններով», 1%-ն անտարբեր է, իսկ 4%-ը պատասխանեցին «ես չգիտեմ»:
Հարցվածների 52%-ը միանշանակ կողմ է, որ Արցախը լինի անկախ պետություն, 21%-ը պաշտպանում է գաղափարը, բայց «որոշակի պայմաններով», 23%-ը դեմ է, իսկ 4%-ը պատասխանել է «ես չգիտեմ»:

Հարցվածների 92%-ը դեմ է, որ Արցախը դառնա վարչական միավոր, որը Հայաստանն ու Ադրբեջանը կառավարեն միասին, 4%-ը պատրաստ է դա ընդունել, բայց «որոշակի պայմաններով»: Հարցվածների 1%-ը հաստատապես կողմ է, 1%-ը անտարբեր է, իսկ 3%-ը պատասխանել է «ես չգիտեմ»:

Հարցման արդյունքների համապատասխան, հարցվածները կտրականապես դեմ են Արցախը որպես Ադրբեջանի մաս դիտարկելուն, անգամ ինքնավարության բարձր աստիճանի դեպքում: Հարցվածների 95%-ը դեմ է այդ գաղափարին, 1%-ը պատրաստ է ընդունել որոշակի պայմանների դեպքում: 1%-ն անտարբեր է, իսկ 3%-ը պատասխանել է «ես չգիտեմ»:

Գործնականում գրեթե նույն կերպ հարցվածները պատասխանել են հետևյալ հարցին. «Դուք կողմ եք Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելուն՝ առանց որևէ ավտոնոմ կարգավիճակի»: Հարցվածների 95%-ը դեմ է այդ գաղափարին, իսկ որոշակի պայմանների դեպքում 1%-ը պատրաստ է դա ընդունել: 1%-ն անտարբեր է, իսկ 2%-ը պատասխանել է «ես չգիտեմ»:

Ընդ որում, հարցմանը համաձայն, Հայաստանի հարցվածների ընդամենը 30%-ն է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր համարում: Հարցվածների 13%-ը բավականին հավանական է համարում, որ հարցը կլուծվի բանակցությունների ճանապարհով, 23%-ը քիչ հավանական է համարում, իսկ 21%-ը ընդհանրապես նման հնարավորություն չի տեսնում:

Հարցվածների 13%-ն ասել է, որ չգիտեն:
Հարցումն անցկացվում էր 2020թ.-ի փետրվարի 21-ից մինչև մարտի 15-ը:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ