Բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում պատժամիջոցներ իրականացնելու համար. ԱՀ նախագահը՝ Հանրապետությունը լքած պաշտոնյաների մասին
03.11.2020,
16:24
Արցախի նախագահը պատասխանել է Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումներին։
Загружается новость ... "Лево"
«Հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Միաժամանակ, նախագահը պատրաստակամություն է հայտնել ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին:-0-