Այս ծանր օրերին նրանց կատարած աշխատանքը, իսկապես, հավասարազոր է հերոսության․ ԱՀ նախագահը հանդիպել է բուժաշխատողների հետ (ՎԻԴԵՈ)
15:42
11 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ։
Загружается новость ...
"Право"
Նա նշել է, որ պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության:
«Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»,- գրել է Հարությունյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութին կից:-0-
Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման