542.07
6.51
477.97
0
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինն իջեցվել է 3-6 անգամ

21:07
01 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոմինգի սակագների իջեցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:⠀

Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոմինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ շարժական ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար` ucom.am/ArtsakhStrong

SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:⠀

Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:⠀

Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները: 

Միևնույն ժամանակ, ընկերությունը հորդորում է զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:⠀

«Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոմինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Հայաստանյան օպերատորները ռոմինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:-0-

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:53
24 Դեկտեմբերի 2021
Պատերազմի արձագանքը. Արցախի Չարեքտար համայնքի երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, ադրբեջանցիները հափշտակում են անասուններին (ՖՈՏՈ)
Պատերազմի արձագանքը. Արցախի Չարեքտար համայնքի երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, ադրբեջանցիները հափշտակում են անասուններին. ՖՈՏՈ
13:46
17 Դեկտեմբերի 2021
Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են
Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են
15:51
15 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանը թույլ չի տալիս Թաղավարդի բնակիչներն այցելել հարազատների գերեզմաններին․ Արցախի ՄԻՊ–ն ահազանգում է
Ադրբեջանը թույլ չի տալիս Թաղավարդի բնակիչներն այցելել հարազատների գերեզմաններին
21:37
08 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանի գերությունը վերադարձած արցախցու մարմնին հայտնաբերվել է 40-ից ավել վնասվածք, նրա կյանքին վտանգ է սպառնում
Ադրբեջանի գերությունը վերադարձած արցախցու մարմնին հայտնաբերվել է 40-ից ավել վնասվածք, նրա կյանքին վտանգ է սպառնում
00:24
06 Դեկտեմբերի 2021
Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել․ՊԲ
Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել
18:28
03 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
15:37
03 Դեկտեմբերի 2021
65-ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
65-ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:25
02 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել Կարկիր Շուկայի ուղղությամբ
Ադրբեջանի կիրառած զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով
17:42
26 Նոյեմբերի 2021
«Ցավոք սրտի, միջադեպեր կան, առանց զոհերի դեռ չի լինում» Պուտինը՝ ղարաբաղյան հարցի մասին. (ՎԻԴԵՈ)
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցին՝ նշելով խնդիրների առկայությունը.ՎԻԴԵՈ
16:00
23 Նոյեմբերի 2021
21–ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
21–ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
17:08
22 Նոյեմբերի 2021
Հոկտեմբերի 14–ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են.Վարանդայում մեկ աճյուն է հայտնաբերվել
Հոկտեմբերի 14–ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են.Վարանդայում մեկ աճյուն է հայտնաբերվել
21:39
20 Նոյեմբերի 2021
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում