Արցախում սննդի կտրոններ կներդրվեն. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)

08.01.2023, 15:04
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին. ՎԻԴԵՈ
Արցախում սննդի կտրոններ կներդրվեն. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին։

Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ նա նշեց, որ օրերս Արցախի շրջանների բնակչության հետ Ազգային ժողովի պատգամավորների և Օպերատիվ շտաբի անդամների հանդիպումների ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերի մի խումբը կապված է եղել կտրոններով սննդի բաշխման հետ։

«Վաղը հայտարարություններ կլինեն, թե երբ և ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ»,- հայտարարեց Վարդանյանը։-0-