ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը համապատասխան հայտարարություն ստորագրեցին: Մենք ողջունում ենք բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությանը վերջ դնելուն»,-ասել է Զասը:
Загружается новость ...
"Право"
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս կոչ է արել հակամարտող կողմերին վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դրական է գնահատել նաև տարածաշրջան ռուսական խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշումը:
«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը էական խոչընդոտ է հակամարտող կողմերից ուժի կիրառման համար: Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է Զասը։-0-