Արցախում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց տեղային մարտերը շարունակվում են. Հովհաննիսյան
02.11.2020,
19:09
Արցախում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց տեղային մարտերը շարունակվում են. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում մարտական գործողությունները շարունակվում են արդեն ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ առաջին օրերին, բայց առաջանագծի որոշակի հատվածներում մարտերը շարունակվում են, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը։ Առանձին օջախային մարտեր են ընթանում նաև անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչև Բերձոր»,- նշել է նա: -0-