Արցախում հակամարտության կողմերը զոհվածների 200 մարմիններով են փոխանակվել. ԿՄԽԿ տվյալներ

17.11.2020, 12:16
Արցախում հակամարտության կողմերը զոհվածների 200 մարմիններով են փոխանակվել. ԿՄԽԿ տվյալներ
Արցախում հակամարտության կողմերը զոհվածների 200 մարմիններով են փոխանակվել. ԿՄԽԿ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կարմիր Խաչի միաջզգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն, որ վերջին տեղեկության համաձայն, ղարաբաղյան հակամարտության կողմերը արդեն փոխանակվել են 200 զոհվածների մարմիններով, կազմակերպությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ:

Загружается новость ... "Лево"
 

Ըստ Մաուրերի, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաջնահերթությունները տեղահանված բնակչությանը օգնելն է, մահացածների մարմինները վերականգնելը, ինչպես նաև բանտարկյալներին այցելելը` հնարավոր բանակցություններին և փոխանակմանը պատրաստվելու համար:

«Ինչ վերաբերում է մահացածների մարմինների հայտնաբերմանը, ապա ուրախ եմ հայտնել, որ ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ ներկայությամբ, կողմերը սկսել են մարմինների հայտնաբերումը և փոխանակումը: Ըստ իմ վերջին տվյալների, (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել», - հայտնել է ԿԽՄԿ նախագահը:

Երեքշաբթի օրը Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են փոխանակել գնահատականներ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և քննարկել կորոնավիրուսի համատեքստում հնարավոր փոխգործակցությունը: -0-