441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով հայ և օտարերկրացի լրագրողներ են վիրավորվել (ՖՈՏՈ)

16:16
01 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լրագրողների խումբը հայտնվել է ադրբեջանական ռմբակոծության ներքո Մարտունու (Արցախ) բնակավայրում:

Ինչպես հայտնել է «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Մանու Իրիցյանը, մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև Ժամը լրատվականի նկարահանող խումբը:

«Վիրավորվել է մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է»,- նշել է նա:

Այս տեղեկությունը հաստատել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: 


Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև Ժամը լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորվել...

Опубликовано Manu Iritsyan Четверг, 1 октября 2020 г.

Նույնպես տեղեկություն կա, որ 24News հրատարակության լրագրող Սևակ Վարդումյանը ևս
վիրավորում է ստացել մեջքի շրջանում ադրբեջանական օդուժի կողմից Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով: Նրան հոսպիտալ են տեղափոխում:


24News #journalist Sevak Vardumyan was injured in the back area as a result of #shelling by the #Azerbaijani armed...

Опубликовано Alveena Nersesyan Четверг, 1 октября 2020 г.

24news.am և Արմենիա հեռուստաւնկերության լրագրողները վիրավոր են: Reporters from 24news.am and #Armenia TV are wounded...

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Четверг, 1 октября 2020 г.

«Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն գրել է, որ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում ընկել է ռմբակոծության տակ:

«Նա չի տուժել և գտնվում է ապաստարանում»,- նշել է Ձյադոն: 


Заместитель главного редактора Дождя Дмитрий Еловский попал под обстрел в городе Мартуни в непризнанной Нагорно-Карабахской республике (НКР). Он не пострадал и находится в бомбоубежище.

Опубликовано Tikhon Dzyadko Четверг, 1 октября 2020 г.

Նաև տեղում գտնվել է CivilNet-ի նկարահանող խումբը. ռմբակոծության հետևանքով հինգ հոգուց ոչ ոք չի տուժել, չնայած, լրագրող Թաթուլ Հակոբյանի հաղորդմամբ, հարվածները հասցվում են քաղաքացիական օբյեկտներին:

Ավելի վաղ տեղեկություն է ներկայացվել, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբը, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային:-0-


⚡️⚡️⚡️ՀՐԱՏԱՊ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence...

Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Четверг, 1 октября 2020 г.

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ