Արցախից տարհանվել է Ռուսաստանի 47 քաղաքացի

16.02.2023, 11:00
Արցախից տարհանվել է Ռուսաստանի 47 քաղաքացի, այդ թվում՝ ութ երեխա
Արցախից տարհանվել է Ռուսաստանի 47 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախից տարհանվել է Ռուսաստանի 47 քաղաքացի, այդ թվում՝ ութ երեխա, հայտնում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի Telegram ալիքը։

«Երեկ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում տարհանվել են նախկինում Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ընդհանուր առմամբ տարհանվել է 47 մարդ, այդ թվում՝ 8 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-