Արցախի սահմանին այս պահին մարտերը շարունակվում են. օդուժ է կիրառվել նաև ՀՀ ԶՈՒ-երի մարտական դիրքերի ուղղությամբ. Հովհաննիսյան

29.09.2020, 11:36
Արցախի սահմանին այս պահին մարտերը շարունակվում են. օդուժ է կիրառվել նաև ՀՀ ԶՈՒ-երի մարտական դիրքերի ուղղությամբ. Հովհաննիսյան
Արցախի սահմանին այս պահին մարտերը շարունակվում են. օդուժ է կիրառվել նաև ՀՀ ԶՈՒ-երի մարտական դիրքերի ուղղությամբ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով և կրելով. Հակառակորդը, կրելով մոտ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ, հետ է շպրտվել: Այս պահին դեռ մարտերը շարունակվում են»,- նշել է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողւթյուններին, հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել քաղաքացիական ավտոբուսին:

«Օդուժ է կիրառվել ՀՀ ԶՈՒ-երի մարտական դիրքերի ուղղությամբ. Կորուստները չունենք, մարտերը շարունակվում են, ինչպես նշեց, ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի»,- նշել է Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–