Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր. ՊԲ-ն կասեցնում է հակառակորդի առաջխաղացումը. ՊՆ

03.10.2020, 08:36
Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր. ՊԲ-ն կասեցնում է հակառակորդի առաջխաղացումը. ՊՆ
 Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր. ՊԲ-ն կասեցնում է հակառակորդի առաջխաղացումը. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

 

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր...

Опубликовано Shushan Stepanyan Пятница, 2 октября 2020 г.

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյաննը հայտնում է, որ հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։

«Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,- նշել է նա:


Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Пятница, 2 октября 2020 г.
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-