Արցախի նախագահը խորհրդակցություններ է սկսում. ամեն բան դեռ նոր է սկսվում, անհրաժեշտ է հայ ժողովրդի համերաշխությունը

«Իսկ ո՞վ է ասում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Ամենամեծ մեր հակառակորդը եղել է խպառակտումն ու խուճապը: Համաշխարհային խնդիրները դեռ առջեւում են, մեր տեսիլքը դեռ չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը, եւ զենծ մնալ այնպիսի երեւույթներից, որը հարիր չէ մեր ազգին»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով, ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու, քննարկումներ իրականացնելու հնարավորություններ, եւ ճիշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն
«Դեռ նոր է սկսվում ամեն ինչ: Չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջեւում է: Պետք է մտածել, մտածել նրից մտածել, գնահատել, որից հետո որոշումներ կայացնել: Ես արդեն սկսել եմ խորհրդակցություններ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ: Ամբողջ գիշեր, մինչեւ այդ էլ, բոլորի հետ շփվում էի: Չեմ ուզում կեղծ հերոսներ ձեւանանք, կեղծ հայտարարությունների տրվենք, բայց բոլորը պատրաստակամ էին համագործակցել»,- հայտնել է Հարությունյանը:
Նա նշել է, որ այսօր արդեն հանդիպել է ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝ Լեւոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Նրանք եկել են մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջեւում են, պետք է միասին կայացնենք:
Հարությունյանը կոչ է արել հայրենակիցներին, որ սթափվեն, քաղաքացիական պատերազմը անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախ աշխարհի, այլեւ Հայաստան աշխարհի համար: Դրա համար պետք է համախմբվել և ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատել:
«Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ մեր քայլերը: Ես նշեցի, որ սկսել եմ կոնսուլտացիաներ, բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ: Ի դեպ, վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել եւ բոլորն էլ միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր թե մշատական զինադադար ունենալ: Բոլորն անխտիր, չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք պատերազմը: Որովհետեւ բոլորը տեսնում էին, որ չկա այդ ռեսուրսները: Բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը»,- ընդգծել է նա:
Նախագահը նշել է, որ զինադադարն անխուսափելի էր և իրենք պարտավոր էին գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, որովհետեւ մենք օրերի կամ տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը: Հաստատ տեմպերն այդպիսին էին: Շատ-շատ մրդկային կյանքեր, մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջեւում է:
«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, նորից ուզում եմ խոնարհվել մեր բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջեւ: Ես շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտալ, որպեսզի հասարակությունը չիմանա այն դառնությունը, որ մենք ունենում էինք ամեն օր: Բայց ուզում եմ նշել՝ ամեն ինչ առջեւում է»,- նշել է նախագահը: -0-