633.3
7.2
519.57
+16
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է․ ԱՀ ԱԳՆ

16:09
10 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։

«1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսևորումն է:

Ըստ ԱՀ ԱԳՆ-ի, Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ