Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները

26.12.2020, 22:31
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձվելու մասին։

Загружается новость ... "Право"
«Ուզում եմ մեր ժողովրդին ի լուր տալ, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու մեր ստատուսի հարցը։ Այն չէ, որ մենք Ասկերանի շրջանը, կամ ամբողջ Հադրութի շրջանը և այլ տարածքներ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Մենք ժամանկի ընթացքում վերադարձնելու ենք։ Ուզում եմ մեր ժողովրդին վստահեցնել, որ մենք այդ աշխատանքները տանելու ենք»,- ասել է Բալասանյանը։ 

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել։ Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», - նշել է նա:

Հարցազրույցի անոնսը ցուցադրվել է այսօր․ հարցազրույցն ամբողջությամբ եթեր դուրս կգա դեկտեմբերի 28-ին։-0-