417.06
5.25
391.68
+3
Եղանակը Երևանում
Հայ

Արցախցին տրակտորը թաքցրել է Էջմիածնում, հետո ասել է, որ մնացել է թշնամու մոտ՝ ստանալով 5 մլն դրամ փոխհատուցում

13:50
03 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախցին տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է Էջմիածնում, հետո ասել է, որ մնացել է թշնամու մոտ՝ ստանալով 5 մլն դրամ փոխհատուցում:

Ինչպես հաղորդում է Արցախի գլխավոր դատախազություն, ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ Սյունիքի մարզ, իսկ այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է ՀՀ Էջմիածին քաղաքում:

Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:20
20 Փետրվարի 2023
Արցախում սննդամթերքի վաճառքի կտրոնների տրամադրումը վերսկսվել է
Արցախում սննդամթերքի վաճառքի կտրոնների տրամադրումը վերսկսվել է
11:43
20 Փետրվարի 2023
Արցախում ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի վաճառքի համար կտրոնների տրամադրումը
Արցախում ժամանակավորապես դադարեցվել է սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը
19:02
17 Փետրվարի 2023
Ինչպե՞ս է թուրքական գյուղմթերքը հայտնվել Արցախում. ԱԱԾ-ն պարզաբանում է
Ինչպե՞ս է թուրքական գյուղմթերքը հայտնվել Արցախում. ԱԱԾ-ն պարզաբանում է
11:00
16 Փետրվարի 2023
Արցախից տարհանվել է Ռուսաստանի 47 քաղաքացի
Արցախից տարհանվել է Ռուսաստանի 47 քաղաքացի, այդ թվում՝ ութ երեխա
15:52
14 Փետրվարի 2023
Հայաստանն աշխատում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեխանիզմի ստեղծման շուրջ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարի խոսքով, Հայաստանն աշխատում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեխանիզմի ստեղծման շուրջ
11:36
13 Փետրվարի 2023
Արցախի նախագահը կոչով դիմել է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային
12:35
08 Փետրվարի 2023
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է ՄԱԿ–ի խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելու գաղափարը
ՌԴ ԱԳՆ–ից մեկնաբանել են ՄԱԿ–ի խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելու գաղափարը
14:29
06 Փետրվարի 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
12:04
03 Փետրվարի 2023
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Վարդանյանն՝ Արցախի շրջափակման մասին (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տվել. ՎԻԴԵՈ
20:53
01 Փետրվարի 2023
Արցախում պաշտոնատար անձի կողմից Facebook-յան կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել
ԱԱԾ-ի բացահայտումը. Արցախում պաշտոնատար անձի կողմից Facebook-յան կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել
22:15
30 Հունվարի 2023
Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում. Ռուբինյան
՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
15:14
26 Հունվարի 2023
Այսօր Ստեփանակերտի գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
Ստեփանակերտի բնակչության գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի