Արայիկ Հարությունյանը ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել է Ստեփանակերտ՝ քննարկելու իրավիճակը
10.11.2020,
16:48
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ խորհրդարանականներին հրավիրել է Ստեփանակերտ՝ քննարկելու իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ խորհրդարանականներին հրավիրել է Ստեփանակերտ՝ քննարկելու իրավիճակը: Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում:
Загружается новость ... "Лево"
«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար»,-գրել է նա:
Հարությունյանը նշել է, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ է ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:
«Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,-գրել է նա:-0-