Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր (ՖՈՏՈ)

09.11.2020, 10:38
Արցախի նախագահը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ. ՖՈՏՈ
Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»,- այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ շրջայցի ընթացքում հանդիպել է նաև գեներալ Մնացականյանին: 

«Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»,- գրել է ԱՀ նախագահը:-0-