Ապրիլի 29-ից Արցախ այցելող զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր կտրամադրվի անվճար. ԱԳՆ
20.04.2019,
11:45
Ապրիլի 29-ից Արցախ այցելող զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր կտրամադրվի անվճար:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 2019 ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։ Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով 2018 թ. դեկտեմբերի 1-ին հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել Արցախի Հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար: Իրականացված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել Արցախում զբոսաշրջության զարգացումը՝ դյուրացնելով օտարերկրյա քաղաքացիների ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումն ու մուտքի կազմակերպումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նոր ընթացակարգի համաձայն՝ օտարերկրացիներին ԱՀ մուտքի արտոնագիր կտրամադրվի Արցախ մուտք գործելու ժամանակ՝ անձնագրային հսկողության կետերում և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)։–0–