Անհրաժեշտ է վերականգնել Արցախի մասնակցությունը բանակցություններին որպես լիիրավ կողմ. նախագահ
07.04.2016,
20:01
Առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափը կիսատ է և թույլ չի տալիս իրական լուծման հասնել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առանց Արցախի մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափը կիսատ է և թույլ չի տալիս իրական լուծման հասնել, հինգշաբի ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«Ես շնորհակալ եմ միջազգային հանրությանը գործադրած ջանքերի համար։ Բայց բացի այդ, բոլոր հանդիպումների ժամանակ ես իմ դժգոհությունն եմ արտահայտել նրանց առաքելության վերաբերյալ, քանի որ ցանկացած առաջարկ, ցանկացած նախաձեռնություն կարող է իրագործվել միայն Արցախի անմիջական մասնակցության դեպքում»,– ընդգծեց Սահակյանը Ստեփանակերտում անցկացված մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրեց, որ 1994 թվականին ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն, Արցախի Հանրապետությունը հակամարության կողմ է, և այդ որոշումը պահպանում է իրավաբանական ուժը։ «Անհրաժեշտ է վերականգնել Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին որպես լիիրավ կողմ»,– ասաց Սահակյանը։ -0-